Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
• Շիրակում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +14+17,
• Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+15,
• Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +18+20,
• Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +12+16,
• Լոռիում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+19,
• Տավուշում՝ գիշերը՝ 5+9, ցերեկը՝ +18+21,
• Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+15,
• Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+20,
• Արարատում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+23,
• Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,
• Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+17,
• Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+23,
• Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+23,
• Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15+19:





























