Բրազիլական Սան Պաուլոյի դպրոցում տասնհինգամյա դեռահասը կրակ է բացել՝ սպանելով մի աշակերտի, հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով Սան Պաուլու նահանգի կառավարությանը։

«Հրաձգության ժամանակ մեկ ուսանող մահացել է, երեքը տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան։