Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Դրանց թվում են՝

-              «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

-              «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

-              «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները: