Լեհ իրավապահները բեռնատարում 120 կգ կանեփ են հայտնաբերել՝ քողարկված Իսպանիայից բերված տոմատի մածուկի դույլերում, հայտնում է RMF24-ը։

Բեռը բացահայտել են Պոզնանից Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի աշխատակիցները։ Թմրանյութը թաքցված է եղել Իսպանիայից սննդամթերք տեղափոխող բեռնատարի կիսակցորդում։

Փակ տոպրակներում փաթեթավորված կանեփը թաքցված է եղել 80 մեծ դույլերում։ Ըստ փաստաթղթերի՝ դա իբր տոմատի մածուկ է եղել։

Զննությամբ հայտնաբերվել է 120 կգ կանեփ տեսակի թմրամիջոց՝ մոտ 5 մլն զլոտի (1,1 մլն եվրո) ընդհանուր արժեքով։

Բեռնատարի վարորդին բերման են ենթարկել և մեղադրանք է առաջադրել թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։