Կրեմլը պետք է ավելի մանրամասն տեղեկություն հավաքի Ղազախստանում «ՆԱՏՕ խաղաղապահ գործողությունների կենտրոնի» մասին հաղորդումների վերաբերյալ, ակնկալում ենք այն ստանալ «Աստանայի բարեկամներից», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղա Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դե, իհարկե, պետք է պարզապես հավաքել ավելի հանգամանալից տեղեկություն։ Խաղաղապահ առաքելություններն ունեն իրենց առանձնահատկությունը։ Ղազախստանի զինվորականներն աշխարհի տարբեր կետերում այնտեղ մասնակցություն ունեն... Մենք ակնկալում ենք, որ Աստանայի մեր բարեկամներից լրացուցիչ տեղեկություն կստանանք»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Կրեմլն արձագանքել այն բանին, որ Ղազախստանում ԱՄՆ դեսպանն իբր բացել է «ՆԱՏՕ խաղաղապահ գործողությունների կենտրոն»։





























