ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ տեղեկացրել է ամերիկյան արտադրության երկու ATACMS հրթիռների ոչնչացման մասին։

«Անցած օրվա ընթացքում խփվել է երկու օպերատիվ-տակտիկական ATACМS հրթիռ, Ս-200 զենիթային հրթիռ, որը վերափոխված էր ցամաքային թիրախների խոցման համար, ինչպես նաեւ երկու HARM հակառադիոլոկացիոն հրթիռ եւ ամերիկյան արտադրության HIMARS երկու ռեակտիվ արկ»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

ՀՕՊ միջոցները խփել են նաեւ երկու ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ, Սու-25 գրոհային եւ Л-39 ուսումնամարտական ինքնաթիռ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնոարմեյսկի եւ Խերսոնի մարզի Կազաչի Լագերյա, Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովո շրջաններում։ Հաջողվել է խփել նաեւ 51 անօդաչու։

ATACMS-ը օպերատիվ-տակտիկական բալիստիկ հրթիռ է, որն ստեղծել է Lockheed Martin ընկերությունը։ Այն կարելի է արձակել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, այդ թվում M142 HIMARS-ից։