Բարեգործական Oxfam կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես պատերազմի զենք Գազայի խաղաղ բնակչության դեմ:
Կազմակերպությունը կատարել է հետազոտություն, որը ցույց է տալիս, որ այն պահից, երբ Իսրայելը խստացրեց Գազայի հատվածի շրջափակումը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, սննդամթերքի սովորական քանակի միայն 2 տոկոսն է հասել Գազա:
«Իրավիճակն ուղղակի սարսափելի է. որտե՞ղ է մարդկությունը: Միլիոնավոր խաղաղ բնակիչներ կոլեկտիվ պատժվում են ողջ աշխարհի աչքի առաջ, և ոչ մի արդարացում չի կարող լինել սովը որպես պատերազմի զենք օգտագործելու համար: Համաշխարհային առաջնորդները չեն կարող շարունակել ձեռքերը ծալած նստել և հետևել, նրանք պետք է գործեն և քայլեր ձեռնարկեն հենց հիմա»,- ասել է Օքսֆամի Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն Սալի Աբի Խալիլը:
Օքսֆամը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի անդամ երկրներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա վատթարացումը:





























