Շիրակի մարզում հոկտեմբերի 26-ին, ավտովթար վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար հետնամասով հարվածել է անցորդներ, Շիրակի մարզի բնակիչներ 53-ամյա Աշոտ Մ.-ին և 53-ամյա Ալվարդ Պ.-ին:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Կայքի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են: