Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Այս մասին Տելեգրամ»-ում գրել է Ալեն Սիմոնյանը։

«Երեկ իմ կողմից եւս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով:

 Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա.Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել, տիկի՛ն:

Պետք է հասկանաք, որ եթե այլեւս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորելու:

Ասօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձեւակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, վերջում, միեւնույն է, խելոք ներողություն եք խնդրելու»,- գրել է նա։