Նոյեմբերի 3- գիշերը Պետերբուրգի Վիբորգյան շրջանի երկհարկանի մի արտադրապահեստային շինությունում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։

Արհեստական թելերի արտադրությամբ զբաղվող «Լենֆորմաշ» ԲԲԸ-ի հրդեհի մասին ահազանգը ստացվել է 21։30-ի սահմաններում։ Որոշ ժամանակ անց կրակը տարածվել է նաեւ երկու այլ շինություններ։ Հինգերորդ աստիճան գնահատված հրդեհի մարման վրա աշխատել է 30 հրշեջ մեքենա։ Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, հրդեհի արդյունքում այրվել է 6 հազար ք/մ տարածք։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ներկա դրությամբ կրակը տեղայնացված է։ Հրդեհի արդյունքում դեմքի եւ ձեռքերի լուրջ այրվածքներ ստացած երկու մարդ է հոսպիտալացվել։