Կուրսկի ԱԷԿ-ի դեմ գրոհող ուկրաինական անօդաչուներից մեկը մխրճվել է Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային թափոնների պահեստի մեջ, երկու անօդաչուներ ընկել են կայանի վարչական շենքերի համալիրի վրա, նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ԶՈւ-ն նպատակաուղղված գրոհել է ատոմային էլեկտրակայանը դրոններով։

«Դրանցից մեկը մխրճվել է միջուկային թափոնների պահեստի մեջ՝ վնասելով նրա պատերը։ Երկու դրոններ էլ ընկել են կայանի վարչական շենքերի համալիրի վրա։ Նախնական տվյալներով՝ ԱԷԿ-ի դեմ գրոհելու համար օգտագործված անօդաչու թռչող սարքերն ունեցել են բաղադրիչներ, որոնք մատակարարել են արեւմտյան երկրները»,- ասել է Զախարովան։

Մոսկվան բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել դատապարտել Կիեւի բարբարոսական գործողությունները, իսկ պրոֆիլային միջազգային կազմակերպություններին, բնապահպանական ՀԿ-ներին եւ քաղաքացիական հասարակությանը՝ համապատասխան գնահատական տալ ահաբեկչության այս ակտին։