Իսրայելի Թել Ավիվի մոտ գտնվող Կիրյաթ Օնո քաղաքում հրթիռի ընկնելու հետեւանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով հրշեջ-փրկարարական ծառայությունները։

«Երկրի կենտրոնում գտնվող Կիրյաթ Օնո քաղաքում հրթիռ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և մի քանի ավտոմեքենա պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պորտալի տվյալներով՝ հրթիռն ընկել է բնակելի շենքի մոտ։ Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը։

Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։