Հնդկաստանի ոստիկանությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 35 մարդ վիրավորվել է, հայտնում է AFP-ն։

Ռումբի պայթյուն է տեղի ունեցել Կերալա նահանգում՝ Եհովայի վկաների համագումարի ժամանակ, որին մասնակցել է ավելի քան 2000 մարդ։

Նախնական վարկածով, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։

Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ կին, ևս մեկ կին մահացել է ավելի ուշ՝ ստացած վնասվածքներից։

Մի տղամարդ է հանձնվել   ոստիկանություն այն բանից հետո, երբ  հրապարակել է տեսաուղերձ, որտեղ նա պնդում էր, որ նախկինում եղել է կրոնական շարժման հետևորդ, իսկ այժմ համաձայն չէ դրա համոզմունքների հետ:

Ոստիկանությունից հայտնել են, որ ուսումնասիրում են տղամարդու հայտարարությունները և հանցագործության պատճառները, հայտնում է The Times of India-ն։