2023 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և սեպտեմբերի վերջին կազմել է -0.1%: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ-ից:
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում: Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել են:
Գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում: Այս պայմաններում, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:





























