22-ամյա քաղաքական գործչի հարևանները, ով Լանդտագում ընտրվել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից, դժգոհել են, որ հաճախ են նրա բնակարանից նացիստական ողջույններ լսում։ Նա ձերբակալվել է պատգամավորական անձեռնմխելիություն ստանալուց մի քանի ժամ առաջ, հայտնում է Euronews-ը։
Շտուտգարտի մոտ բերման են ենթարկել 22-ամյա Դանիել Հալեմբային, ով վերջերս է ընտրվել Բավարիայի խորհրդարանում։
Նա մեղադրվում է ատելություն սերմանելու և նացիստական խորհրդանիշներ ունենալու մեջ։
Նշվում է, որ պատգամավորի հարևանները բողոքել են ոստիկանություն, որ հաճախ են լսում նացիստական ողջույնը՝ «Զիգ հայլ» (Sieg Heil!):




























