Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բժիշկների առաջարկությամբ կտեղափոխվի բանտ, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն։
«Երբ բժշկի առաջարկությունը լինի, նրան կվերադարձնեն ՔԿՀ: Սաակաշվիլին չի կարող Վրաստանում քաղաքականությամբ զբաղվել և լինել քաղաքական առաջնորդ, քանի որ նա Ուկրաինայի քաղաքացի է»,- նշել է Բրեգաձեն, հաղորդում է Sputnik Грузия-ն։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին իր ձերբակալությունից ի վեր Սահակաշվիլին ընդհանուր առմամբ վեց ամսից քիչ է անցկացրել բանտախցում, մնացած ժամանակ նա եղել է կլինիկաներում՝ սկզբում բանտային, այնուհետև զինվորական հոսպիտալում, իսկ 2022 թվականի մայիսից եղել է Վիվամեդի կլինիկայում։





























