Ամերիկացի մահմեդականներ և Դեմոկրատական կուսակցության որոշ ակտիվիստներ հայտարարում են, որ իրենք կաշխատեն մոբիլիզացնել միլիոնավոր մուսուլման ընտրողներին, որպեսզի նրանք հրաժարվեն նվիրատվություններից և նախագահ Ջո Բայդենի՝ 2024 թվականին վերընտրվելու օգտին քվեարկելուց, եթե նա անհապաղ քայլեր չձեռնարկի Գազայում հրադադար ապահովելու համար:
Ազգային մահմեդական դեմոկրատական խորհուրդը կոչ է արել Բայդենին օգտագործել իր ազդեցությունը Իսրայելի վրա՝ դադարեցնելու հարձակումները Գազայի ուղղությամբ։
«Զինադադարի վերջնագիր 2023» վերնագրով բաց նամակում մահմեդական առաջնորդները խոստացել են մոբիլիզացնել մուսուլման ընտրողներին՝ «չեղարկելու աջակցությունը ցանկացած թեկնածուի, ով սատարում է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի հարձակումը»:





























