Մառնեուլիում ի պաշտպանություն Պաղեստինի ցույց է անցկացվել։ Ակցիան սկսվել է «Ադրբեջանական տան» մոտ գտնվող այգում, որտեղ Կարմիր (գլխավոր) մզկիթի ախունդին՝ Հաջի Գաջիևը և Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևը հանդես են եկել ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է Грузия Online-ը։

Ախունդի Գաջիևը խոսել է ցույցի նպատակների մասին՝ ասելով, որ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման առնչությամբ լռությունն Իսրայելին աջակցելու ցուցանիշ է։ Նա նշել է, որ ժողովուրդը հավաքվել է «ձայն բարձրացնելու Սիոնիստական ​​Իսրայելի ռեժիմի դեմ» և «ճնշված պաղեստինցի բնակչության» խոշտանգումների դեմ։

Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևը քննադատել և «ահաբեկիչ պետություններ» է անվանել Իսրայելը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ի անդամ երկրները և ԵՄ-ն։

Ալիևի խոսքով՝ արդեն երրորդ շաբաթն է՝ ժողովուրդը ականատես է «Գազայում Իսրայելի սիոնիստական ​​ռեժիմի կատարած հանցագործություններին»։

«Իսրայելը մշտապես հանցավոր գործողություններ է կատարել Գազայի հատվածում, սակայն այժմ նա միայնակ չէ։ Դրանում նրան ներում է աշխարհի թիվ 1 ահաբեկչական երկիրը՝ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրիտանիան, նրանք միասին են կատարել այդ հանցագործությունները»,- նշել է նա։