Կատարը որպես միջնորրդ է հանդես գալիս Եգիպտոսի, Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ համաձայնագրի կնքման հարցում՝ ԱՄՆ-ի համակարգմամբ, համաձայնագիրը թույլ կտա օտարերկրյա անձնագրեր ունեցողներին եւ որոշ ծանր վիրավորների դուրս գալ պաշարված Գազայից «Ռաֆահ» անցակետով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ առայժմ «Ռաֆահ» անցակետի բացման ժամանակացույց չկա տարհանման համար։ Համաձայնագիրը կապված չէ պատանդների ազատման կամ հումանիտար դադարի հետ։

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է, որ շուտով ազատ կարձակի 200 պատանդներից ոմանց, որոնց առեւանգել է Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հայտարարել է «Ալ-Կասամ» բրիգադներ» զինված խմբավորման զինված թեւի ներկայացուցիչ Աբու Ուբայդան՝ չնշելով, թե քանի հոգի եւ ինչ ազգության կլինեն ազատ արձակվողները։