Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան։

Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ, Սամարղանդի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Աբդուլլա Արիպովը և այլ պաշտոնյաներ։

Սամարղանդում բարձր մակարդակի բանակցություններում կքննարկվեն Ուզբեկստանի և Ֆրանսիայի միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Աղբյուրի համաձայն,  ուշադրության կենտրոնում են լինելու առևտրատնտեսական, նորարարական, ներդրումային և  մշակութային-հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնման հարցերը։

Ակնկալվում  է, որ Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը և Մակրոնը կմասնակցեն համատեղ բիզնես ֆորումին։