Նոյեմբերի 3-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Նշելով, որ Չինաստան-Գերմանիա հարաբերությունները թևակոխել են երկրորդ 50-ամյա շրջանը, Սին հայտարարել է, որ Չինաստանը և Գերմանիան, որպես բազմակողմանի ռազմավարական գործընկերներ, համագործակցում են փոխշահավետության ոգով և միասին զարգանում են փոխադարձ ուսուցման և փոխանակման ոգով, հայտնում է Սինհուան։

«Երկու կողմերը պետք է գնահատեն և սերնդեսերունդ փոխանցեն վերջին տասնամյակների ընթացքում չին-գերմանական հարաբերությունների սահուն զարգացման այս արժեքավոր փորձը», - ասել է Սին։

Նա չին-գերմանական համագործակցությունն անվանել է բաց և պրագմատիկ և նշել, որ այն մշտապես հարստանում և զարգանում է։