Նոյեմբերի 3-ին Պենտագոնը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը  մինչև 125 միլիոն դոլարի աջակցություն է հատկացրել Ուկրաինային ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից՝ Ուկրաինայի մարտադաշտի անմիջական կարիքները բավարարելու համար, ինչպես նաև 300 միլիոն դոլար՝ «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության» շրջանակում՝  անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում լազերային կառավարմամբ լրացուցիչ զինամթերքի համար: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մասնավորապես, նոր փաթեթը ներառում է.

- լրացուցիչ զինամթերք զենիթահրթիռային համակարգերի համար (NASAMS),

- լրացուցիչ զինամթերք բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար (HIMARS),

- 155 մմ-անոց և 105 մմ-անոց  հրետանային արկեր,

- օպտիկական կառավարմամբ հրթիռներ (TOW),

- Javelin և AT-4 հակատանկային համակարգեր,

- ավելի քան 3 միլիոն հրաձգային զենքի փամփուշտ և նռնակ,

- զինամթերք՝ ականազերծման համար,

- M18A1 Claymore հակահետևակային զինամթերք,

- 12 բեռնատար՝ ծանր տեխնիկա տեղափոխելու համար,

- հանդերձանք ցուրտ եղանակի համար,

- պահեստամասեր, տեխնիկական սպասարկում և այլ դաշտային սարքավորումներ։

Սա 2021 թ օգոստոսից Ուկրաինային ռազմական օգնության արդեն 50-րդ փաթեթն է, որ հատկացվում  է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Այն ներառում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, հրետանային զինամթերք, հակատանկային զենք և այլ ռազմական տեխնիկա, որը պետք է օգնի Ուկրաինային դիմակայել Ռուսաստանի շարունակական  ռազմական ագրեսիային: