Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանները գրավիչ կլինեն Ուկրաինայի համար, հայտնում է Belta-ն։
«Մենք բաց ենք թողնում ամենակարևորը՝ Ուկրաինայից ոչ մի տեղ չենք փախչի։ Մենք ստիպված կլինենք աշխատել Ուկրաինայում։ Նրանց ոչ մի ամերիկացի կամ Արևմուտք չի օգնի։ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտին – ԲԵԼՏԱ-ի ծնթ․) և ես շատ ենք խոսում այս թեմայով։ Նրանք (ուկրաինացիները - ԲԵԼՏԱ-ի ծնթ․) կգան մեզ մոտ՝ օգնության համար։ Հսկայական ծավալի աշխատանք։ Մենք ստիպված կլինենք օգնել ուկրաինացիներին»,- նշել է Լուկաշենկոն։





























