Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը խոսել է անլեգալ միգրացիայի հետեւանքների մասին, տեղեկացրել է Bild գերմանական պարբերականը։
«Միգրացիան այն խնդիրն է, որը կարող է հանգեցնել կառավարությունների տապալման»,- նշել է Շալենբերգը։ Պաշտոնյան անլեգալ միգրացիան անվանել է խնդիր, որը հազիվ թե նվազի առաջիկա տարիներին։
«Ավստրիան ներկայում մայրցամաքային Եվրոպայում ամենաբարձր բեռն ունի բնակչության մեկ շնչի հաշվով»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարը, որը գտնվում է Գերմանիայում բանակցությունների համար։ Նախարարը նաեւ նշել է, որ Գերմանիան պետք է վերջապես քննարկի անլեգալ միգրացիայի դեմ պայքարի միջոցները։
Շալենբերգը նաեւ հայտարարել է, որ իրեն հուզում է այն, որ բավական թվով մարդիկ չեն վերադառնում իրենց երկրներ, որոնք պետք է հեռանային երկրից։ «Եթե մեզ չհաջողվի երկրից հանել այն մարդկանց, որոնք ԵՄ-ում ապրելու իրավունք չունեն, համակարգը կհասնի անհեթեթության»,- ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։





























