Իսրայելի իշխանությունները պետք է վերջ դնեն Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներին։ Այս մասին Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարներ Սամեհ Շուքրիի և Այման աս-Սաֆադիի հետ եռակողմ բանակցություններից հետո Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։
«Մենք բոլորս խորապես մտահոգված ենք Արևմտյան ափում [Հորդանան գետի] պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ ծայրահեղականների կողմից բռնության սրմամբ: Սա լուրջ խնդիր էր, և այն միայն սրվեց [ներկայիս] հակամարտության սկսվելուց հետո»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։
Բլինկենն ասել է, որ այդ թեման բարձրացրել է ուրբաթ օրն Իսրայելի առաջնորդների հետ հանդիպումներում: «Ես շեշտեցի, որ ծայրահեղականների կողմից հրահրումներն ու բռնությունները պետք է դադարեցվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է պետքարտուղարը, ով արտասահմանյան ընդլայնված շրջագայության մեջ է:





























