Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՉԺՀ Շանհայ քաղաքում մասնակցել է նոյեմբերի 5-10-ն անցկացվող՝ Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում է ազգային տաղավարով՝ ներկայացնելով 23 հայկական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից։





























