Շիմոն Հոլովնիան ընտրվել է Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) մարշալ (խոսնակ): Այս մասին հայտնել է RMF24 ռադիոկայանը։
Դրա տվյալներով՝ 460 պատգամավորներից 265-ը պաշտպանել է Հոլովնիայի թեկնածությունը։ Սեյմի նոր մարշալը «Լեհաստան 2050» կուսակցության առաջնորդն է, որը «Երրորդ ուղի» շարժման մաս է կազմում:
Ինչպես հաղորդում է լեհական Gazeta Wyborcza-ն, Մալգորզատա Կիդավա-Բլոնսկան ընտրվել է Լեհաստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) մարշալ (խոսնակ): Դրա տվյալներով՝ Մալգորզատա Կիդավա-Բլոնսկայի օգտին քվեարկել է 100 սենատորներից 66-ը, իսկ «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությունից նրա մրցակից Մարեկ Պենկը ստացել է 33 ձայն։
Երեկոյան նախագահական նստավայրում Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդան վարչապետ Մաթեուշ Մորավիեցկիին նախարարների նոր կաբինետ ձևավորելու լիազորություններ կհանձնի, ինչի համար սահմանադրությունը 14 օր է սահմանում։





























