Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը, ասել է, որ արևմտյան քաղաքակրթությունը փլուզվել է և մարդկությանը դեպի կործանում է տանում։
«Այս մտածելակերպը, որը մենք մեր աչքին վեհացնում ենք որպես ժամանակակից արևմտյան քաղաքակրթություն, որը երկար ժամանակ կառավարում էր աշխարհն իր բոլոր արժեքներով, ինստիտուտներով և կազմակերպություններով, այժմ փլուզվել է, բայց իր փլուզմամբ մարդկությանը տանում է դեպի մեծ փլուզում»,- «Hürriyet» թերթը մեջբերում է նրա խոսքերը։
Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ «կգա նոր դարաշրջան՝ զարթոնքի շրջան»։
«Որովհետև այս ժամանակաշրջանում աշխարհին անհրաժեշտ է նոր խոսք և նոր հեռանկար, երբ քննարկվում են եւ՛ մարդկային ձեռքով պատճառված աղետները, եւ՛ այդ աղետները լուծելու ուղիները»,- ասել է քաղաքական գործիչը։





























