Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ է նշանակել Մատեուշ Մորավիեցկիին, ով ղեկավարում էր նախարարների կաբինետը 2017 թվականից և նրան վստահել նոր կառավարություն ձևավորելու իրավունքը, հայտնում է լեհական Gazeta Wyborcza-ն։

Դրա տեղեկություններով՝ Դուդան ասել է, որ նախարարների կաբինետի հաջող ձևավորման հույս ունի։ Ինչպես ընդգծել է Լեհաստանի նախագահը, Մորավիեցկին նրան վստահեցրել է, որ ունակ է իշխող կոալիցիա ստեղծել։

Այդ իսկ պատճառով նախագահը դա վստահել է գործող վարչապետին, գրում է թերթը։ «Կարծում եմ, որ առջևում մեզ շատ լավ բաներ են սպասվում», - Դուդայի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։