Թուրքիան Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ նրան մեղադրելով պաղեստինցիների դեմ ցեղասպանության մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Մեթին Կուլունքը։

Ըստ Կուլունքի՝ հայցը մեղադրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «և ռազմական հանցագործությունների մյուս բոլոր մեղավորներին ցեղասպանություն իրականացնելու և ռազմական հանցագործությունների հետ կապված»:

«Մենք հանրության առաջ բաց հայտարարում ենք, որ մենք վերահսկելու ենք այս հարցը, ներառյալ Միջազգային քրեական դատարանի հնարավոր հետաքննությունը: Թող Աստված լինի մեր պաղեստինցի եղբայրների և նրանց հետ, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում պաշտպանում են նրանց արդար գործը,- X-ի իր միկրոբլոգում գրել է թուրք փաստաբանը։