Նիդեռլանդների կառավարությունը երեքշաբթի հրաժարվել է Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանում թռիչքների թիվը նվազեցնելու նախնական ծրագրից՝ աղմուկի աղտոտվածությունը նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությանը։

Նախարարության խոսնակն ասել է, որ որոշումը ներկայացվել է խորհրդարանի ուշադրությանը նամակով այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը դեմ է արտահայտվել դրան: Երեքշաբթի ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր, որ նաև գնահատում է, թե արդյոք հոլանդական քայլը համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը:

Սեպտեմբերին Նիդեռլանդների կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է նվազեցնել թռիչքների թիվը Շիպհոլում՝ Եվրոպայի գլխավոր ավիացիոն հանգույցներից մեկում, մինչև տարեկան 452,500՝ գրեթե 10%-ով ցածր 2019 թվականի մակարդակից:

Առաջարկվող կրճատումներն արժանացան բնապահպանների գովասանքին, սակայն վիճարկվեցին հոլանդական դրոշակակիր KLM-ի, ամերիկյան JetBlue ավիաընկերության և այլոց, ինչպես նաև խոշոր արդյունաբերական խմբերի կողմից: