ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Գազայի մի քանի հիվանդանոցներում սարսափելի իրավիճակով և մարդկային ողբերգական կորուստներով:

Հանուն մարդկության՝ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել», - ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ: