Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտերը կտեղափոխի Գազայի հատվածի հարավ, Sky News Arabiya-ին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի խոսնակը։

«Իսրայելական բանակի մարտերը կտեղափոխվեն Գազայի հարավ՝ գոտու հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո», - ասել է նա։

Ներկա պահին Իսրայելի պաշտպանության բանակի և պաղեստինյան շարժման միջև  բախումները տեղի են ունենում  հիմնականում անկլավի հյուսիսում։ Իսրայելցի զինվորականները պարբերաբար հորդորում են տեղի բնակիչներին տեղափոխվել Եգիպտոսի հետ սահմանին մոտ հարավային շրջաններ՝ ռմբակոծություններից խուսափելու համար: Վերջին մի քանի օրվա ընթացքում Սալահ ադ-Դին ճանապարհի երկայնքով գործում է տարհանման միջանցք։

Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ Իսրայելի բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսն ասել էր, որ Թել Ավիվը ոչ մի փուլում չի ասել, որ հարվածներ չի հասցնի Գազայի հարավային հատվածին, քանի որ «տեղում իրավիճակը դինամիկ է,  պատերազմը շարունակվում է», - փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։