ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը երեքշաբթի օրը Գազայի հատված այց  կատարելիս Եգիպտոսում տուժել է ավտովթարի հետևանքով և վնասվածքների պատճառով ստիպված է եղել հետաձգել իր այցը Իսրայել, հայտնում է Reuters-ը։

«Մենք կարծում ենք, որ Ռաֆահ տանող ճանապարհին մեքենան հարվածել է կամ փորձել է խուսափել մեծ փոսից, ինչի հետևանքով մեքենան սահել է խորը փոսը և կողաշրջվել», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԶԼՄ-ների հետ կապերի ղեկավար Քերթիս Կուպերը՝ հավելելով, որ Ռասելը «ստացել է» զգալի սալջարդեր և փոքր անհարմարություն է զգում, սակայն նրա վնասվածքները լուրջ չեն համարվում»։

Նա ասել է, որ Ռասելը շարունակել է իր այցը Գազա, այնուհետև բժիշկները որոշել են, որ նրան լրացուցիչ խնամք է պետք, ուստի նա հետաձգել է իր այցի մնացած մասը տարածաշրջան, որը ներառում էր Իսրայելը, որտեղ նա հույս ուներ հանդիպել առևանգված երեխաների ընտանիքներին: