Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որն այնուհետև ավարտվել է Արագածոտնի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 56-ամյա Վարազդատ Հարությունյանի վարած «Գազ 31029» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ջանիկ Մարտիրոսյանի վարած՝ քարով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով վարորդներից Վ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Մինչ պարեկները սպասում էին, որ դեպքի վայր ժամանի քննչական բաժնի խումբը, օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վթարված «Գազ 31029»-ը նոյեմբերի 14-ին Շենգավիթի վարչական տարածքից առևանգված ավտոմեքենան է։
Ոստիկանները Երևանից մեկնում են «Թալին» բժշկական կենտրոն, ու եթե մի փոքր ուշանային, վիրավորն արդեն բժիշկներին համոզելու էր, որ չմնա հիվանդանոցում և բուժումը կշարունակի տան պայմաններում։ Ոստիկանության միջամտությամբ՝ ավտոմեքենան առևանգողի մտադրությունը չի իրականացվել։



























