Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայում սկսվել են Մեծ Բրիտանիայի հետ ամենախոշոր զորավարժությունները՝ երկրների միջեւ ռազմական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, գրում է Sankei թերթը։
Զորավարժությունները, որոնք ստացել են Vigilant Isles (զգոնության կղզիներ) անվանումը, մասնակցում են ճապոնական 400 ցամաքային ուժեր, ինչպես նաև 200 բրիտանացի զինվորներ, ինչը ռեկորդային թիվ է ողջ զորավարժությունների համար:
Զորավարժությունները տեղի կունենան Ճապոնիայի չորս պրեֆեկտուրաներում և կտևեն մինչև նոյեմբերի 26-ը։ Զորավարժությունների ընթացքում զինվորները կզբաղվեն ներթափանցմամբ և հետախուզությամբ՝ «հեռավոր կղզիները պաշտպանելու համար»:
Նշվում է, որ 2022 թվականին զորավարժություններին Մեծ Բրիտանիայից մասնակցել է 80 զինվոր։ Նրանց թիվն ավելացել է 2023 թվականին, երբ ուժի մեջ է մտել ռազմական համագործակցության համաձայնագիրը՝ հեշտացնելով բրիտանացիների մուտքը Ճապոնիա։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ստուգել է Իրումա ավիաբազայում գտնվող ինքնապաշտպանության ուժերը, որտեղ նա ասել է, որ երկիրը բախվում է հետպատերազմյան դարաշրջանի անվտանգության ամենադաժան և դժվարին միջավայրին:





























