Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է հարցման արդյունքները, որտեղ «Ո՞ր երկիրն է Վրաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը ներկայացնում» հարցին ի պատասխան՝ հարցվողների 77 տոկոսը նշել է Ռուսաստանը, 12 տոկոսը՝ Թուրքիան եւ 9 տոկոսը՝ ԱՄՆ-ն։

IRI-ի հարցման տվյալներով՝ հարցվողների 6 տոկոսը Իրանն է համարում ամենամեծ քաղաքական սպառնալիքը  Վրաստանի համար, 4 տոկոսը՝ Չինաստանը, 4 տոկոսը՝ Հայաստանը, 4 տոկոսը՝ Ադրբեջանը, 3 տոկոսը՝ Ուկրաինան։

Հարցվողների 9 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանելուց կամ պատասխանել է «չգիտեմ»։ Այդ հարցի համար թույլատրվել են մի քանի պատասխաններ։

Հարցումն անցկացվել է հարցվողների հետ անձնական հարցազրույցի ձեւաչափով, 2023թ. սեպտեմբերի 14-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Հետազոտությանը մասնակցել է Վրաստանի 1 200 քաղաքացի։ Հետազոտության վրիպանքը կազմել է +/- 2,5 տոկոս։