Եկեղեցիները եւ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող անշարժ գույքը կազատվեն գույքահարկից:
«Գույքահարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները ներկայացվել են Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը: Այսօրվա քվեարկության ընթացքում նախագիծը խմբակցային շերտավորումներ չի առաջացրել: «Դեմ» են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը («Ժառանգություն» կուսակցության մնացած ներկա անդամները «կողմ» են քվեարկել) եւ ՀՅԴ 4 խորհրդարականներ (նրանց մնացած մասը կամ չի քվեարկել, կամ «կողմ» է քվեարկել):
Եկեղեցու նկատմամբ արտոնություն սահմանելու օգտին քվեարկող 82 պատգամավորներից 74-ն են կողմ քվեարկել:
Օրենքի համաձայն` գույքահարկից ազատվում են Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող վանքերը եւ այլ շինություններ, այդ թվում` ուսումնական եւ տնտեսական, որոնց ցանկը կհաստատի Հայաստանի կառավարությունը:



























