Հանցագործները կրակ են բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մոտ և խոշոր գումար առևանգել, РИА Новости-ին է հայտնել իրավապահ մարմինների աղբյուրը։
«Ըստ զրուցակցի, Պրեսնենսկի Վալի բանկի մոտ անհայտ անձինք ավտոմեքենայով նախապես մոտեցել են մոտ 300 միլիոն ռուբլի տեղափոխող առաքիչներին, կրակ են բացել, այնուհետև գողացել գումարը»,- ասել է նա։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ իրենք փնտրում են կողոպտիչներին։
Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, այսօր ժամը 19:30-ի սահմաններում Պրեսնենսկի Վալ փողոցում անհայտ անձինք ատրճանակով սպառնացել են երկու տղամարդու և մի քանի անգամ կրակել նրանց ուղղությամբ։ Այնուհետև նրանք «բացահայտ հափշտակել են պայուսակը» և Mercedes-ով դիմել փախուստի։
Նախնական տեղեկություններով՝ տուժել է մեկ մարդ։ Ոստիկանության աշխատակիցները պարզում են հանցագործների ինքնությունը։





























