15-ամյա դեռահասը ողջ է մնացել Մոսկվայի հարավ-արեւելքում 12-րդ հարկից ընկնելուց հետո։

Ինչպես հայտնի է դարձել «ՄԿ»-ին, միջադեպը տեղի է ունեցել Սարատովի փողոցում, ժամը 9.25-ին։

Անկումը մեղմել է «Պեժո» մեքենայի վրա ընկնելը. պատանին ընկել է մեքենայի տանիքին։

Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Պատահարի հանգամանքները պարզվում են։