Թուրքիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել, հայտնում է TRT Haber-ը։
Հորդառատ անձրևի պատճառով ափերից ծովի ջրի դուրս գալու հետևանքով Իզմիր քաղաքի ճանապարհները և բազմաթիվ շենքեր հեղեղվել են:
Երեկ ամբողջ օրը քաղաքում շարունակվող անձրևը ուշ երեկոյան սաստկացել է։
Առափնյա հատվածում հեղեղվել են փողոցներն ու պողոտաները։
Անթալիայում նույնպես հորդառատ անձրևներ և կարկուտ է տեղացել։ Բազմաթիվ շենքեր ու տներ հեղեղվել են, բազմաթիվ ծառեր են տապալվել, երկու նավակ խորտակվել է։
Քաղաքի բազմաթիվ հատվածներում տապալված ծառերի մի մասը ընկել է մեքենաների վրա, իսկ որոշները փակել են ճանապարհները:
Տեղում աշխատում են վթարային ծառայությունները։





























