2021 թվականին մենք արգելեցինք սև մետաղի ջարդոնի արտահանումը, ինչի շնորհիվ կառուցվեցին և կառուցվում են մի քանի խոշոր ձեռնարկություններ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա, դրանց գործունեությունը հնարավորություն կտա զգալի աճի հասնել մետալուրգիական ոլորտում և ներկրվող արտադրանքը ներքին շուկայում փոխարինել տեղական արտադրության ապրանքներով։
«Կառավարությունը ձգտում է հնարավորինս ապահովել ապրանքների արտադրության ամբողջական ցիկլը՝ հումքի արդյունահանումից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծում»,- վստահեցրել է նա։
Քերոբյանը տեղեկացրել է, որ պղնձաձուլարանի կառուցման վերջնական նախագիծ չկա, սակայն այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։
Նախարարը հայտնել է, որ 2023 թվականին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել։





























