Սերբիան կիրակի ավարտել է Բուլղարիայի գազատարին միջկապակցորդի շինարարությունը, որը բալկանյան երկրին թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի իր մատակարարումները և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, հայտնում է Reuters-ը։
Միջկապակցորդի գործարկմամբ շահագործման կհանձնվի Բուլղարիայի Նովի Իսկար քաղաքից դեպի սերբական Նիշ քաղաք գնացող խողովակաշարը, որը Բելգրադին թույլ կտա հասանելի դառնալ Ադրբեջանի գազին և հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստի հեղուկ բնական գազի տերմինալին:
Սերբական կողմում գազատարի թողունակությունը տարեկան 1,8 խորանարդ մետր է, որն ապահովում է երկրի գազի տարեկան կարիքների 60%-ը։
Եվրահանձնաժողովը 49,6 մլն եվրո է հատկացրել միջկապակցորդի կառուցման համար։ Եվս 25 միլիոն եվրո միասնական վարկի տեսքով տրամադրել է Եվրոպական ներդրումային բանկը, իսկ 22,5 միլիոնը տրամադրել է Սերբիան։
Նիշում կայացած արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։
«Այսօր մենք փոխում ենք Եվրոպայի էներգետիկ քարտեզը,- ասել է Ռադևը։ - Միջկապակցորդը կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Ուկրաինայի պատերազմը մեզ ստիպեց մտածել բարիդրացիական հարաբերությունների և աջակցության մասին»։
Նոյեմբերի 15-ին Սերբիան Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել 2024 թվականից տարեկան 400 մլն խմ բնական գազ գնելու մասին։





























