Մեր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ չենք լսում մտավախություններ, որ ֆինանսական համակարգի կողմից կան գործողություններ, որոնք կարող են համակարգը վտանգի ենթարկել պատժամիջոցների առումով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ կարող է լինել մեկ կամ երկու հազվագյուտ դեպք: «Եթե գործողությունները ընկնում են պատժամիջոցների տակ, ապա գործունեությունը դադարեցվում է։ Բազմաթիվ բանկեր վարձել կամ ավելացրել են փողերի լվացման դեմ պայքարի մասնագետների։ Նման մասնագետների մեծ պահանջարկ կա բանկային համակարգում, և այդ պահանջարկը մենք ենք ստեղծել՝ պահանջները խստացնելով»,- նշեց նա։