2023 թվականի հոկտեմբերին մասնավոր հատվածում անվանական աշխատավարձի աճը 2022 թվականի հոկտեմբերի համեմատ կազմել է 10 տոկոս։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին մասնավոր հատվածում անվանական աշխատավարձերի աճը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ կազմել է 30 տոկոս։
Աճի տեմպերը նվազել են, բայց աշխատավարձերը դեռ շարունակում են աճել, պարզաբանել է նա։
Գալստյանի խոսքով՝ հասարակության մեջ հիպերպոզիցիոն սպասումներ են ձեւավորվել. ԿԲ նախագահը իրատեսության կոչ արեց:




























