Հայաստանը կարող է «հողի վրա» հասնել հաջողության, եթե հույսը դնի, առաջին հերթին, սեփական ուժերի վրա։ Այս մասին դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովի այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է հանրապետության պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ընդ որում՝ անկախ տարածաշրջանային միջավայրից»,- նշել է Օհանյանը։ Հաղթանակն առաջին ղարաբաղյան պատերազմում, ըստ պատգամավորի, Հայաստանի եւ հայ ժողովրդի սեփական ջանքերի, պոտենցիալի համախմբման արդյունքն էր։ Օհանյանը համոզված է, որ «արտաքին միջավայրը մեղավոր չէ այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ապաշնորհ քաղաքականություն է վարում»։