Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար լավ հեռանկարներ ունեն, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը։
«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման ներուժը հսկայական է, տարածությունը մեծ է, իսկ հեռանկարները՝ խոստումնալից», - ասվում է Չինաստանի ղեկավարի շնորհավորական հեռագրում՝ ԱՄՆ-Չինաստան Գործարար խորհրդի 50-ամյակի կապակցությամբ:
Նա նշել է, որ «երկու ժողովուրդների շահերը կախված են նրանից, թե արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են միասին աշխատել՝ լուծելու իրենց առջև ծառացած խնդիրները»։
Սի Ցզինպինն ընդգծել է, որ «Չինաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության սկզբունքների շուրջ»՝ Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր հանդիպման արդյունքներն իրականացնելու համար։
Չինաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված հեռագրի տեքստում ասվում է, որ Չինաստանն անշեղորեն կգնա դեպի բարձրորակ զարգացման ուղի, կնպաստի բարձր մակարդակի բացմանը դեպի արտաքին աշխարհ և կստեղծի շուկայական միջավայր, որտեղ տիրում է օրենքի գերակայությունը և միջազգայնացված բիզնես միջավայրը:
Չինական ոճի արդիականացումն ավելի շատ հնարավորություններ կբացի ընկերությունների համար ամբողջ աշխարհից, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների համար, վստահեցրել է չինացի նախագահը։





























