Կարևոր է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները՝ մոլորակը փրկելու համար, բայց նավթն ու բնական գազը միջնաժամկետ հեռանկարում չպետք է դեմոնիզացվեն, շաբաթ օրը հայտարարել է ամերիկացի գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը, հայտնում է Reuters-ը։
«Կլիմայի փոփոխության հետ կապված անհանգստությունը կարճաժամկետ կտրվածքով չափազանց մեծ է», - ասել է ամերիկացի միլիարդատերը՝ հավելելով, որ բնապահպանական շարժումը, հնարավոր է, չափազանց հեռուն է գնացել՝ պատճառ դառնալով մարդկանց կորցնել հավատը ապագայի հանդեպ:
Մասկը ասաց, որ իրեն համարում է բնապահպան և հավելեց, որ երկարաժամկետ հեռանկարում կարևոր է, որ արդյունաբերությունը նվազեցնի միլիարդավոր տոննա ածխածնի քանակը, որը վերցնում է Երկրից և արտանետվում մթնոլորտ՝ այրելով հանածո վառելիքը։
«Մենք չպետք է միջնաժամկետ հեռանկարում դեմոնիզացնենք նավթն ու գազը», - հավելել է նա՝ ելույթ ունենալով Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի քաղաքական կուսակցության հանդիպման ժամանակ:
Այս շաբաթվա սկզբին մոտ 200 երկրների ներկայացուցիչներ COP28 կլիմայական գագաթնաժողովում համաձայնեցին սկսել հանածո վառելիքի սպառման գլոբալ կրճատումը՝ կլիմայի փոփոխության վատթարագույն հետևանքներից խուսափելու համար, որը նշանավորում է նավթային դարաշրջանի ավարտը:





























