Դեկտեմբերի 18-ին Երեւանում սկսվել է «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովը։
Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կմասնակցեն նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ տարբեր երկրների փորձագետներ։
Կքննարկվեն չորս հիմնական թեմաներ՝ աշխատաշուկաի փոփոխվող խնդիրները, կանանց տնտեսական իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը, սոցիալական արդարությունը գլոբալ փոփոխությունների ժամանակ եւ աշխատանքի ոլորտի ապագայի տեսլականը շարունակվող տեխնոլոգիական տեղաշարժերի պայմաններում։




























