Նոյեմբերի 1-ին Երեւան կժամանեն Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամները:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 2-3-ին Հայաստանի ԱԺ-ում տեղի կունենա ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հերթական 12-րդ նիստը:

Հանձնաժողովին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գարեգին Բ-ն:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին ժամը 15.00-ին  ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: Հանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն համանախագահներ Նաիրա Զոհրաբյանի եւ Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին ժամը 12.00-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: